Կասիլյասը հավերժ կմնա «Ռեալի» երկրպագուների սրտերում. Բենիտես
СпортՄադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն Իկեր Կասիլյասի` «Պրոտու» տեղափոխության վերաբերյալ իր կարծիքն է արտահայտել:
-Իկերը «Ռեալի» կենդանի լեգենդն է և ակումբի պատմության լավագույն դարպասապահը, սակայն նա հեռանալու որոշում է կայացրել: Որպես մարզիչ ես պետք է հարգեմ նրա որոշումը: Կասիլյասին ամենալավն եմ մաղթում: Կարծում եմ` նա հավերժ կմնա «Ռեալի» երկրպագուների սրտերում և հույս ունեմ, որ իրեն լավ կդրսևորի «Պորտուի» նման մեծագույն ակումբում,-Բենիտեսի խոսքը մեջբերված է «Marca»-ից: