Նավթի համաշխարհային գները աճում են
ЭкономикаՆավթի համաշխարհային գները վերսկսել են աճը։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները։
Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0.88 տոկոսով եւ կազմել 57.55 դոլար մեկ բարելի դիմաց։
WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսները թանկացել են 0.97 տոկոսով եւ կազմել 51.91 դոլար մեկ բարելի դիմաց, փոխանցում է Gazeta-ն։
Հաղորդվում է, որ նավթի համաշխարհային գները բարձրանում են ԱՄՆ-ում «սեւ ոսկու» պաշարների վիճակագրական տվյալների ֆոնին։ Համաձայն հրապարակված տեղեկությունների՝ նավթի կոմերցիոն պաշարները մեկ շաբաթում նվազել են 4.3 մլն բարելով։