Ստորագրահավաք՝ Թամար Կապրելյանին «Եվրատեսիլ-2016» ուղարկելու պահանջով
LifestyleNews.am-ը գրում է.
Change.org կայքում ստորագրահավաք է անցկացվում՝ պահանջով «Եվրատեսիլ-2016» մրցույթին Հայաստանը ներկայացնելու ուղարկել երգչուհի Թամար Կապրելյանին:
«Այնքան շատ մարդ կա Հայաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայից, Ավստրալիայից, ովքեր ուզում են Թամարին կրկին տեսնել եվրատեսիլյան բեմում: Նրանց թիվը գնալով ավելանում է»,-գրված է ստորագրահավաքի էջում, որի կազմակեպիչները հորդորում են Հանրային հեռուստաընկերությանը հաջորդ տարվա մասնակցին ընտրելիս հաշվի առնել հեռուսատիդողների կարծիքը:
Ստորագրահավաքին 300-ից ավելի մարդ է միացել արդեն: Ինքը՝ Թամարը, անդրադարձել է ստորագրահավաքին՝ գրելով. «Նրանք, ովքեր կազմակերպել են սա, պարզապես հրաշալի բան են արել ոչ թե որովհետեւ խնդրում են իմ համար, այլ որ իրենց ընտրությունն են առաջ տանում: Շատ առաջադեմ եւ ժողովրդավար է»:
Հիշեցնենք, որ ամերիկաբնակ երգչուհի Թամար Կապրելյանն ասյ տարի Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ» մրցույթում՝ Genealogy խմբի կազմում: