Արտաշատում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ
ОбществоՄարզկենտրոն Արտաշատում իրանականցվում են լայնածավալ ճանապարհաշինական, քաղաքի տեսքի փոփոխման, հանգստի գոտիների ստեղծման աշխատանքներ: Թեեւ նորընտիր քաղաքապետ Արգամ Աբրահամյանը վերջերս է ստանձնել քաղաքապետի պաշտոնը, սակայն հասցրել է շոշոփելի աշխատանքներ կատարել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փոսային նորոգման, խճապատման, ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել Արտաշատի Աթարբերկյան, Օգոստոսի 23, Նալբանդյան եւ «Արտաշատ» ԲԿ տանող փողոցներում: Առաջիկայում կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները նաեւ քաղաքի Ներսիսյան փողոցում: Այստեղ երեխաների համար կառուցվել է նոր խաղահրապարակ. տեղադրվել են ճոճոնակներ, սահուղիներ, ծնողների համար զրուցարաններ:
Քաղաքում սկսվել են իրականացվել լայնածավալ կանաչապատման, հարդարման աշխատանքներ: Չոռոգված հատվածները մաքրվում են նաեւ մացառներից ու փշերից: Նախատեսվում է այդ հատվածներում եւս իրականացնել կանաչապատում, եւ լուծել ոռոգման խնդիրը:
Նախատեսված է ամբողջովին բարեկարգել քաղաքի կենտրոնական փողոցում գտնվող արհեստական լիճը: Կկանաչապատվի շրջակայքը, կանցկացվեն գիշերային լույսեր, երեխաների համար կստեղծվեն ժամանցի պայմաններ, իսկ մեծահասակ քաղաքացիների համար` հանգստի գոտի: Լճում գործող 1950-ական թվականների նավակները կփոխարինվեն արդիական նավակներով ու մոտորանակվակներով: Կվերակառուցվի եւ քաղաքին նոր շունչ կտա նաեւ քաքաղի կենտրոնական հատվածում գտնվող շատրվաններով ջրավազանը:
Արտաշատում ՌԴ սահմանապահ ջոկատին պատկանող բնակելի շենքի տանիքը քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ ամբողջովին նորացվում է: Այս տարի նախատեսված է նորացնել նաեւ չորս բազմաբնակարան շենքերի, իսկ 2016 թվականին` շուրջ 30 շենքների տանիքներ: Ասֆալտապատման աշխատանքները կշարունակվեն նաեւ հաջորդ տարի:
Շարունակվում են իրականացվել նաեւ շենքների վրա տարիներ շարունակ փակցված հայտարարությունների մաքրման եւ լվացման աշխատանքները:
Իսակով-Օգոստոսի 23 փողոցներում 10 օր է՝ գործում է անվճար երթուղի. մեքենաների թիվն անհրաժեշտության դեպքում կավելանա: 14 տարվա անգործությունից հետո գործում է Արտաշատի քաղաքապետարանի վարչական շենքի վերելակը:
Քաղաքապետ Արգամ Աբրահամյանն ասաց, որ հարազատ քաղաքի համար իրականացվելիք բազմաթիվ ծրագրեր կան, եւ ինքը լցված է վճռականությամբ: Նա հույս հատնեց, որ ոչ մի ծրագիր անկատար չի մնա:
Լիլիթ Մաճկալյան