Պամելա Անդերսոնը ցանկանում է ընթրել Պուտինի հետ
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Մոդել, սեքս-խորհրդանիշ Պամելա Անդերսոնը պաշտոնապես հանդիպում է խնդրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` կենդանիների և շրջակա միջավայրի պաշտպանության թեմաները քննարկելու համար:
Դերասանուհին նամակը ուղարկել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանության հասցեով: Լրատվամիջոցների փոխանցմամբ` նամակում մասնավորապես ասվում է.
«Իմ անձը լսելի է միջազգային հանրության շրջանում և ես կցանկանայի օգտագործել ինձ ընձեռնված այդ հնարավորությունը, կարող է այն այդքան էլ բարձր չէ, բայց ցանկանում եմ այս մոլորակը լավագույն տեղը դարձնել բոլոր կենդանի արարածների համար»:
Դերասանուհին նամակում գովաբանել է ռուսական կողմի նախաձեռնությունը` հրաժարվել կանադական այն ապրանքներից, որոնցում ծովային կատուների միս է օգտագործված:
Անդերսոնը նաև հավելել է, որ եթե Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը հնարավոր չէ կազմակերպել, ապա ինքը համաձայն է հանդիպել նաև ՌԴ բնական պաշարների նախարար Սեգեյ Դոնսկու հետ:
«Հավանաբար ավելի լավ կլիներ հանդիպել ճաշի կամ ընթրիքի սեղանի շուրջ, այն ինձ հնարավորություն կտար ավելի մանրամասն ծանոթանալ շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ռուսական կողմի նախաձեռնությունների հետ»,- հավելել է դերասանուհին: