Ում է նման երգչուհի Արփիի և երաժիշտ Ալբերտի առաջնեկը
LifestyleEsem.am-ը գրում է.
Երգչուհի Արփիի՝ բալիկի սպասելու մասին ESem.am-ը հայտնել էր: Հղիթության նույնիսկ վերջին ամիսներին ակտիվորեն աշխատած երգչուհին ամուսնուն` «Hayway» խմբի երաժիշտ, թմբկահար Ալբերտ Հովհաննիսյանին դուստր է պարգևել:

ESem.am-ի հետ զրուցում նորաթուխ մայրիկը փոխանցեց, որ դուստրը լույս աշխարհ է եկել առավոտյան 8:35-ին: Փոքրիկը, ում ծնողները Արևիկ են կոչել, ծնվել է 3 կգ 200 գ քաշով և 50 սմ հասակով:
«Հենց ծնվեց, տեսա փոքրիկիս ու միանգամից ուրախության արցունքներ ունեցա: Չգիտեմ, չեմ կարող զգացողություններիս մասին խոսել, մինչև այժմ էլ նայում եմ նրան ու հուզվում»,- անկեղծ նշեց երգչուհին:
Շարունակությունը` այստեղ: