Կարճաղբյուրի մանրաձկան արտադրության գործարանը կունենա մեծ արտադրողականություն
ОбществоԳեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում կառուցվող մանրաձկան արտադրության գործարանն իր հզորություններով գերազանցելու է Սեւանի ավազանում ԽՍՀՄ տարիներին գործած Կամոյի, Սեւանի, Լիճքի եւ Կարճաղբյուրի ձկնաբուծարանների արտադրողականությանը միասին վերցրած:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ապագա գործարանի շահագործման իրավասու «Սեւանի իշխան» ՓԲԸ տնօրեն Էդուարդ Գեւորգյանը, տարածաշրջանում նմանը չունեցող մանրաձկան արտադրության գործարանը, որը շահագործվելու է այս տարվա սեպտեմբերին, զինված է լինելու ժամանակակից տեխնոլոգիաներով: Այստեղ կներդրվեն ջրի շրջանառության փակ համակարգով աշխատող միջազգային լավագույն ձկնաբուծական տեխնոլոգիաները: Գործարանում կիրականացվի մայրական վտառի կազմավորումը, զարգացումը, սելեկցիան, ձկնկիթի ստացումը, բեղմնավորումը, ինկուբ ացիան, ինչպես նաեւ մանրաձկան աճեցումը եւ կենսունակ մասի տեղափոխումը Սեւանա լիճ:
«Մեր գործարանն իր հզորությամբ նույնիսկ մի քանի անգամ կգերազանցի ԽՍՀՄ տարիներին Սեւանա լճի ավազանում կառուցված 4 ձկնաբուծարանների արտադրողականությունը: Աճեցված մանրաձուկը զարգանալու է Սեւանա լճում ստեղծված ցանցավանդակային տնտեսություններում: Եվ քանի որ արդեն ստեղծել ենք Սեւանի իշխանի արդյունագործական պաշարների վերականգնման նախադրյալները, շուտով կձեռնարկենք նաեւ իշխանի վերամշակման գործարանի կառուցումը»,-նշեց Էդուարդ Գեւորգյանը:
Խոսրով Խլղաթյան