ՀՀ քաղաքացին փորձել է խարդախությամբ վաճառել իր տատիկի բնակարանը
ОбществоԵրևանի բնակիչ Էրիկ Օսիպովին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասի երկրորդ կետի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնի դարձավ դատական տեղեկատվական համակարգից:
Էրիկ Մամիկոնի Օսիպովը խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ 2014 թվականի մարտ ամսին իր տատիկի՝ Ս.Օսիպովայի բնակարանը վաճառելու վերաբերյալ հայտարարություն է տեղադրել համացանցում:
Դրանից հետո Օսիպովը որպես գնորդ դիմած Ժոզեֆինա Իոաննիսիանից և Շողիկ Աբգարյանից, չարաշահելով վերջիններիս վստահությունը, որպես կանխավճար պահանջել ու ստացել է գումար, սակայն բնակարանը չի վաճառել և հափշտակել է գումարը:
Վերը նշված քրեական հոդվածով մեղադրյալին սպառնում է նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի կամ առավելագույնը հիսնապատիկի չափով տուգանք, կամ երկուսից վեց տարի ժամկետով ազատազրկում:
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը Էրիկ Օսիպովի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը: