Անասնագոմից խոզ գողացած անձը բերման է ենթարկվել
ОбществоՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին ներկայացած կինը հայտնել է, որ հուլիսի 13-ի ժամը 20-ից մինչև հուլիսի 14-ի ժամը 6-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, կոտրել են իր անասնագոմի դուռը և գողացել մեկ խոզ` պատճառելով 150 հազար ՀՀ դրամի նյութական վնաս:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ՀՀ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական աշխատանքների շնորհիվ գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 38-ամյա Լյովա Տ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնը:
Կատարվում է քննություն: