Moody's-ը վնասներ է կանխատեսում ԱՊՀ երկրների բանկերի համար
ЭкономикаMoody`s վարկանիշային գործակալության ներդրումների ծառայությունը հարապարակել է զեկույց, որում դիտարկում է Ռուսաստանի ճգնաժամի և 2015-2016 թվականներին նավթի համաշխարհային գների անկման ազդեցությունն ԱՊՀ երկրների բանկային համակարգի վրա: Հայաստանյան բանկերի վրա ազդեցությունը չափավոր կլինի: Այն կարտացոլվի դրամի համեմատաբար համեստ արժեզրկմամբ: Սակայն դրամի շարունակական արժեզրկման դեպքում, մեծապես դոլարիզացված բանկային հատվածը մեծ ճնշումների կենթարկվի ակտիվների որակի տեսանկյունից:
Moody`s-ի փորձագետների կանխատեսմամբ` նավթի համաշխարհային գների անկման հետ կապված ԱՊՀ երկրների մեջ ամենաշատը կտուժեն Ադրբեջանի, Բելառուսի եւ Տաջիկստանի բանկերը: Վարկանիշային գործակալությունը հատկապես հսկայական կորուստներ է կանխատեսում ադրբեջանական բանկերի համար:
«Սպասվում է, որ նավթի գների նվազումը եւ Ռուսաստանում տնտեսության անկումը ԱՊՀ երկրներից ամենաշատը կազդի Ադրբեջանի, Բելառուսի եւ Տաջիկստանի ազգային արժույթների վրա` խորացնելով տնտեսական ճգնաժամն այդ երկրներում»,- հայտնել է Moody`s-ի փորձագետը: