Ադամ Շիֆը կարևորում է հանրության քայլերով Հայոց ցեղասպանության հիշատակը վառ պահելու փաստը
ОбществоԱմերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը հիացած է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ամերիկահայերի երթով:
Facebook սոցիալական ցանցում Շիֆը լուսանկար է հրապարակել ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված ամերիկահայերի երթերից:
ԱՄՆ կոնգրեսականը նշում է, որ մինչև հիմա էլ շարունակում է զմայլվել նման երթերի տեսարանով, որը տեղի են ունեցել 2015թ-ի ապրիլի 24-ին:
Շիֆը կարևորել է 1,5 մլն զոհերին հիշելու համար երթ անելու փաստը: «Մենք երբեք չենք մոռանա»,- գրել է նա: