«Նուբարաշենում» դատապարտյալը ինքնասպանության փորձ է կատարել
Общество«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հուլիսի 16-ին, դատապարտյալn ինքնասպանության փորձ է կատարել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Իսկ ՔԿՎ Հանրային կապերի բաժնից մեզ փոխանցեցին, որ դատապարտյալ Ս. Գ.-ն ինքնավնասում է կատարել, մեկանգամյա օգտագործման սափրիչի սայրով աջ ձեռքի նախաբազկի շրջանում քերծվածքներ է հասցրել: Նրան ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, գտնվում է բժիշկների, հոգեբույժների հսկողության ներքո:
Իսկ թե ինչն էր նման քայլի դիմելու պատճառը, դատապարտյալը որեւէ բան չի հայտնել: