Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Խոսրով Հարությունյանը մատնանշում է Սահմանադրության նոր նախագծի առանձնահատկությունները

 Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը դրական է գնահատում Սահմանադրության նոր նախագծի նախնական տարբերակը, որում նա նկատում է մի շարք կարևոր առանձնահատկություններ և նորություններ: «Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորը ներկայացրեց այդ առանձնահատկությունները և իր համար ընդունելի նորությունները:

«Սահմանադրության նոր նախագծով փորձ է արվում առաջին անգամ հստակեցնել  հանրային իշխանության պատասխանատու դերակատարումը հանրային կյանքում: Այսինքն, եթե մենք նախկինում խոսում էինք մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին և ասում էինք, որ պետությունը կաշկանդված է դրանցով, այսօր մենք արդեն արձանագրում ենք, որ մարդու իրավունքներով և հիմնարար ազատություններով կաշկանդված է հանրային իշխանությունը: Այսինքն, ոչ թե վերացական պետությունը, այլ իշխանությունը: Սա շատ կարևոր դևույթ է, որ ամրագրված է նախագծի նախնական տարբերակում& raquo;,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը:

Նա ընդգծեց, որ նախագծի հենց առաջին գլխում ամրագրվում է, որ իշխանությունը պարտավորություն է, ինչը ևս շատ կարևոր առանձնահատկություն է: «Համաձայնեք, որ մեզանում շատ տարածված է ասել, որ իշխանությունն առաջին հերթին իրավունք է, մինչդեռ իրականում իշխանությունը հանրային կյանքի կազմակերպման հարցում ժողովրդի առջև ուղղակի պարտավորություն է, ապա նոր այդ պարտավորության ադեկվատ իրականացման լիազորություն կամ իրավունք: Սա նույնպես շատ կարևոր թեզ է»,- ընդգծեց Հարությունյանը:

Պատգամավորը կարևորում է նաև նախագծում սոցիալական պետություն հասկացության հետ կապված մեկնաբանությունները: Նրա խոսքով՝ շատերի մոտ սոցիալական պետությունն ասոցացվում է սոցիալիստական պետություն հասկացության հետ, և սոցիալական պետությանը վերագրվում է հիմնականում սոցիալական աջակցության ապահովման թեզը, մինչդեռ աշխարհում շատ երկրներ իրենց չեն հռչակում սոցիալական պետություն, սակայն դա չի նշանակում, որ նրանք հրաժարվում են սոցիալական աջակցության պետական քաղաքականությունից: «Սոցիալական պետության առանձնահատկությունը Սահմանադրության նոր նախագծով շատ էական է: Այն է՝ այդ պետության հիմքում ընկնելու է սոցիալական, շուկայական տնտեսական համակարգը՝ ազատ մրցակցություն և ապրանքների և ծառայությունների առաջարկ-պահանջարկի արդյունավետ գնագոյացում: Սա էլ շատ էական է: Ընդ որում, պետք է նշել, որ սրա գլխավոր պատասխանատուն էլ հանրային իշխանությունն է»,- ասաց պատգամավորը:

Խոսրով Հարությունյանը Սահմանադրության նոր նախագծում նաև որոշակի նորություններ է նկատել: «Մասնավորապես, նորություն է այն, որ պետական կառավարման համակարգում առաջարկվող փոփոխություններով փորձ է արվում ավելի երաշխավորել իշխանությունների տարանջատման սկզբունքը: Բանն այն է, որ մարդկության պատմությունը, միջազգային փորձն աներկբա փաստում է, որ այն հասարակությունները, որտեղ հաջողվել է արդյունավետ իրացնել իշխանությունների տարանջատման սկզբունքը, նրանք արձանագրել են սոցիալական և տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշները: Դրանք արևմտյան Եվրոպայի զարգացած երկրներն են»,- ընդգծց պատգամավորը:

Նա նկատում է նաև, որ նոր նախագծով պետական կառավարման համակարգի խորհրդարանական մոդելին անցումը մեծացնում է կուսակցությունների պատասխանատվությունը հանրության նկատմամբ: Նրա խոսքով՝ այս դեպքում արդեն հարկավոր կլինի լուրջ ուշադրություն դարձնել կուսակցական ժողովրդավարությանը, քանի որ, չունենալով ներքին ժողովրդավարություն, չի կարող կուսակցությունը հանրային կյանքում ժողովրդավարական գաղափարներ քարոզել: «Կարևոր նշանակություն ունի այն, որ նոր նախագծով կառավարության կազմում առանձնանում են ոչ միայն վարչապետն ու նախարարները, այլ նաև փ ոխվարչապետերը:  Սա հենց այն դրույթներից մեկն է, որ մենք առաջարկել էինք, և որը տեղ է գտել Սահմանադրության նախագծում: Շատ էական եմ համարում այն հանգամանքը, որ Ազգային ժողովը կառավարության գործունեությունը վերահսկելու և դրա վրա ազդելու լուրջ լծակներ է ստանալու, ինչը բնորոշ է ժողովրդավարական համակարգին»,- ընդգծեց Հարությունայնը:

Պատգամավորը նորություն է համարում այն, որ եթե գործող Սահմանադրությամբ Ազգային ժողովն իրավունք ունի անվստահություն հայտնել կառավարությանն ամբողջությամբ, ապա առաջարկվող փոփոխություններով հնարավորություն է տրվում անվստահություն հայտնել կառավարության առանձին անդամների:

Նա չհամաձայնեց հնչող տեսակետների հետ, թե պատերազմական իրավիճակում գտնվող երկրների համար խորհրդարանական համակարգը ռիսկային է՝ բերելով Իսրայելի օրինակը: Պատգամավորը նշեց, որ պատերազմական կամ ռազմական սպառնալիքի պայմաններում կարևոր է սահմանադրականորեն քաղաքական ադեկվատ  որոշումներ կայացնելու ինստիտուտների առկայությունը:

 

Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026