Սեւանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ОбществоՉնայած հունիսի սկզբից ոռոգման եւ էներգետիկ նպատակներով իրականացվող ջրբացթողումներին` Սեւանա լճի մակարդակը նախորդ շաբաթվա համեմատ բարձրացել է եւս երկու, նախորդ տարվա հունիսի 16-ի համեմատ` չորս սանտիմետրով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի Օրհուս բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, 2015 թվականի հունիսի 16-ին Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 58 սանտիմետր բարձրության վրա: Սեւանա լճից արդեն բաց է թողնվել 22 միլիոն 637 հազար խորանարդ մետր ջուր, իսկ «Արփա-Սեւան» թունելային ջրատարով լիճ է տեղափոխվել 75 միլիոն 718 հազար խորանարդ մետր ջուր:
Խոսրով Խլղաթյան