Ալեքսանդր Նանաուի նոր ֆիլմի հիմքում բանտարկված մոր զավակների պատմությունն է
КультураԳերմանացի կինոռեժիսոր Ալեքսանդր Նանաուի նոր վավերագրական ֆիլմի հիմքում Տոտոյի և նրա քույրերի զարմանալի ընտանեկան պատմությունն է: Բազմաթիվ մրցանակների արժանացած «Տոտոն և նրա քույրերը» կինոնկարը երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի «Միջազգային վավերագրական» մրցույթուÕ ´ է: Ֆիլմը Հայաստան բերած Նանաուն «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակակիրներից է իր նախորդ՝ «Աշխարհը՝ ըստ Իոն Բ.-ի» ֆիլմով:
«Այս ֆիլմը երեխաների մասին է, որոնք ստիպված են գոյատևել, մինչդեռ նրանց մայրը բանտարկված է: Հիմնականում ուզում էի հասկանալ, թե ինչպիսին է երեխայի հոգեբանությունը, երբ նա ծնվում է վատ պայմաններում, թե ինչ է անում շրջապատը մարդկանց հետ: Ինձ համար կարևոր է հասկանալ` արդյոք շրջապատն է կերտում մարդուն, թե այդպես չէ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ալեքսանդր Նանաուն:
Ֆիլմը Տոտոյի և նրա քույրերի՝ Անայի ու Անդրեայի զարմանալի ընտանեկան պատմությունն է: Մինչ նրանց մայրն ազատազրկված է, Տոտոն ոգևորությամբ սովորում է պարել, կարդում է ու գրում, իսկ քույրերը փորձում են ընտանիքն ամուր պահել մի աշխարհում, որը վաղուց է մոռացել, թե ինչքան անմեղ պիտի լինի երեխայի մանկությունը:
«Իրականում այնքան էլ բարդ չէր երեխաների հետ աշխատելը: Շատ խելացի երեխաներ էին: Ես հասկացա, որ բոլորս անհատականություններ ենք, և իհարկե կարևոր են նաև այն մարդիկ, ում հանդիպում ես կյանքի ընթացքում »,-նշեց ռեժիսորը: Ֆիլմը շվեյցարական, լեհական, իտալական, գերմանական, ֆրանսիական, բելգիական, ռումինական և այլ երկրների փառատոնների մրցանակակիր է:
Ալեքսանդր Նանաուն փաստում է, որ 2010 թվականին իր ֆիլմը մասնակցել է «Ոսկե ծիրան»-ին, բայց ինքը չի եղել Հայաստանում:
«Շատ բան չգիտեմ հայկական ֆիլմերի մասին, միայն Փարաջանովի մասին գիտեմ: Պատրաստվում եմ այցելել Փարաջանովի թանգարան»,-հավելեց նա:
Գերմանացի կինոռեժիսոր, օպերատոր, գրող, մոնտաժող Ալեքսանդր Նանաուն ռեժիսուրա է ուսանել Բեռլինի կինոյի ևհեռուստատեսության ակադեմիայում (DFFB): Նրա «Աշխարհը՝ ըստ Իոն Բ-ի» վավերագրական ֆիլմը 2010-ին արժանացել է «Էմի»մրցանակի: Ֆիլմը ճամփորդել է աշխարհի գրեթե 50 փառատոներով: Նանաուի առաջին ` «Պետեր Ցադեկը բեմադրում է «ՊերԳյունտը» (2006) լիամետրաժ վավերագրական աշխատանքը 2006-ին ցուցադրվել է Գերմանիայի և Ավստրիայիկինոթատրոններում: