Ավանում պլանային ջրանջատումներ կլինեն
ОбществоՊլանային աշխատանքներով պայմանավորված` հուլիսի 20-ին` ժամը 10.00-22.00-ն, կդադարեցվի Ավան-Առինջ թաղամասի 1-ին եւ 2-րդ միկրոշրջանների, Բաբաջանյան եւ Աճառյան փողոցների ու նրբանցքների ջրամատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից: