Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հարություն Խաչատրյանը ֆիլմեր նկարահանելու ցանկությունը չի կորցրել

ՀՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր, «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր, գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը փաստում է՝ չի կորցրել ֆիլմեր նկարահանելու ցանկությունը: Անվանի ռեժիսորն այժմ մի քանի նախագծի վրա է աշխատում, աշնանն էլ նոր ֆիլմ կներկայացնի հանրությանը: Այս մասին նա տեղեկացրեց հուլիսի 17-ին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հանդիպման ուշագրավ դրվագները:

Հարություն Խաչատրյանը՝ կորցրածի և ձեռք բերածի մասին

Մտածում էի, ինչ եմ ձեռք բերել, ինչ եմ կորցրել: Փառք Աստծո, որ ընտանիքիս և ընկերներիս չեմ կորցրել: Արվեստը մի բան է, որ պետք է դավաճանես, որ առաջ գնաս: Իմ ընկերները միայնակ մնացին, թողեցին իրենց ընտանիքները: Ես երջանիկ եմ: Ավելի լավ է, ֆիլմ չնկարահանես, քան կորցնես ընկերներիդ:

...Մրցանակներ շատ ունեմ, երեկ էլ ստացա Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանը: Ես շատ հուզված եմ դրա համար: Ամենակարևորը, որ չեմ կորցրել, ֆիլմեր նկարահանելու իմ ախորժակն ու ցանկությունը: Կարծում եմ, որ չեմ կորցրել իմ ցանկությունը օգնել երիտասարդներին:

Հայաստանում ֆիլմերը ցուցադրելու մասին

Ես հիմա վերջացնում եմ նոր ֆիլմը, որը կցուցադրեմ աշնանը: Ես միշտ վախեցել եմ իմ ֆիլմերը ցուցադրել, որովհետև շատ դժվար է եղել իմ ֆիլմերի ընկալումը Հայաստանում:  Տասնյակ հոդվածներ են գրվել այդ ֆիլմերի մասին, հետահայաց ցուցադրություններ են եղել տարբեր փառատոններում: Հայաստանում ցանկացա հետահայաց ցուցադրություն անել, հարցրին ինչու է այս մարդն ուզում նման բան անել: Չեմ բողոքում, բայց անպայման չէ, որ լավ ֆիլմեր նկարահանես, պետք է համբերություն ունենաս, որ քեզ ընդունեն: Ունեմ 4-5 նոր ֆիլմերի սցենարներ, մեկն էլ Վահան Տերյանի մասին է: Հույս ունեÕ ´, որ 10-15 տարի կաշխատեմ և «Ոսկե ծիրանը» չեմ թողնի:

Նոր կինոնկարի մասին

Իմ առաջին ֆիլմից մինչև այսօր աշխատում եմ Միքայել Ստամբոլցյանի հետ: Միակ մարդն է, որ միշտ չի հավանում իմ ֆիլմերը: Դրա համար խնդրում եմ, որ իմ կողքին լինի: Իմ նոր ֆիլմը հայ գաղթականների մասին է, որոնք մեկնում են Հայաստանից: Այս պատմությունն ԱՄՆ-ի մասին է, որտեղ մեկնել էր բարեկամներիցս մեկը: 4-5 անգամ մեկնեցի Լոս Անջելես և նկարահանեցի հայկական համայնքը: Նկարել եմ բանտում, նարկոդիսպանսերներում, դպրոցներում, ծերանոցներում՝ լավը և վատը, այն, ինչ կա: Շատ դժվար է արմատներից պոկվել և հեռանալ, բայց շատ ավելի դժվար է վերադառնալը:

«Ոսկե ծիրան»-ը՝ բազմասերիանոց ֆիլմ

Մենք հիմա էլ շրջափակման մեջ ենք, բայց անում ենք շատ հարուստ փառատոն՝ հարուստ մեր հյուրերով: Ֆիլմ չնկարահանելու տասը տարիներն ինձ համար կորցրած տարիներ են, որովհետև ես 10 ֆիլմ չնկարահանեցի: Մեծ դժբախտություն էր ինձ համար:

…Շատերն ասում են, թե իրենց պետք չէ մրցանակ, բայց դա ոգևորում է մարդուն, ստիպում աշխատել: Շատ երջանիկ եմ, որ կարողացանք «Ոսկե ծիրան» փառատոնը կազմակերպել, դա մեզ համար բազմասերիանոց ֆիլմ է:

Հայաստանում ֆիլմ նկարահանելու մասին

Հայաստանում ճշմարիտ ֆիլմ նկարահանելը շատ դժվար է: Ամբողջ աշխարհում է դժվար: Մենք խոսում ենք մարդկանց մասին, ովքեր չեն հասկանում լուրջ մշակույթը: Հայաստանում երկար ժամանակ զարմանում են, թե ինչու են սիրում էժանագին կոմեդիաներ, ռաբիզ երաժշտություն: Մարդիկ սկսել են սիրել և հասկանալ պրիմիտիվ արվեստը, պարզ նախադասությունները:  Մենք պետք է մարդկանց սովորեցնենք ֆիլմերով:  Դիմել ենք քաղաքապետարան, որ մեզ հատկացնեն կենտրոն, որտեղ սկսենք մշակութային կրթություն տալ 7-8 տարեկան երեխաներին: Մենք շատ ենք վախենում, որ նրանք կհամաձայնեն, բայց մեն ք մեր ամբողջ կյանքը կնվիրենք դրան: Կինոն շատ ուժեղ զենք է փոքր ազգերի համար, եկեք չկորցնենք դա:

«Ոսկե ծիրան» փառատոնի հյուրերի մասին

Ես շատ չեմ սիրում հյուրերի հրավիրել, որոնք ռեժիսոր չեն: Շատ եմ սիրում դերասանուհիներին և դերասաններին, բայց ինձ համար կարևոր է այն, որ ռեժիսորները ինչ-որ կարևոր բան սովորեցնեն երիտասարդներին: Մեր փառատոնին մարդիկ են եկել, որ կինոյի աշխարհում աստղեր են, շատ չենք տխրում, երբ մերժում են մեր հրավերը: Շատ փառատոններ հրավիրում են հայտնի մարդկանց` տալով նրանց 50 հազար եվրո: Մենք հրավիրում ենք մարդկանց առանց փողի, որպեսզի նրանք ստանան իրենց վաստակի համար մրցանակ: Մենք իրավունք չունենք տալ 50 հազար եվրո որևէ մեկին:

Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Խաչատրյանը ծնվել է 1955 թվականին Ախալքալաքում:1981-ին ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինոյի բաժինը (ՅուրիԵրզնկյանի արվեստանոց): Որպես ռեժիսորի ասիստենտ և ռեժիսոր աշխատել է Հայաստանի վավերագրական ֆիլմերիկինոստուդիայում, այնուհետև` «ՀայՖիլմ» կինոստուդիայում` որպես բեմադրող ռեժիսոր: 2004-ից Երևանի «Ոսկե ծիրան»միջազգային կինոփառատոնի հիմնադիր-տնօրենն է: Բազմաթիվ փառատոնային մրցանակների դափնեկիր է: Նրա«Վավերագրողը» ֆիլմն արժանացել է Հայաստանի պետական մրցանակի, «Սահմանը»` ՀՀ նախագահի մրցանակին, իսկ 2012-ին«Հայակ» մրցանակի` որպես լավագույն ռեժիսորական աշխատանք: 2006-ին Հարություն Խաչատրյանն ընտրվել է Եվրոպականկինոակադեմիայի անդամ, 2007-ին արժանացել է Արքայազն Քլաուսի մրցանակին (Նիդերլանդներ), 2008-ին դարձել է Ֆրանսիայիմշակույթի և հաղորդակց ման նախարարության գրականության և արվեստի շքանշանի ասպետ:

 

Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026