Կորայի ԱԺ-ի Կորեա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ
ОбществоՊաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Նո Յոու Մին եւ խմբի անդամները հուլիսի 17-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար, պատգամավոր Սամվել Ֆարմանյանի եւ Ճապոնիայում ու Հարավային Կորեայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանի ուղեկցութ յամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, կորեացի խորհրդարանականները Կորեա-Հայաստան բարեկամական խմբի անունից ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը։
Նրանք եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց Մեծ Եղեռնը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, դիտել լուսանկարներն ու ցուցանմուշները: Նրանք նաեւ գրառում են կատարել հուշամատյանում։