Հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
ОбществоՀանրապետության տարածքում` hուլիսի 18-ին Վայոց ձորում և Սյունիքում, 22-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում`15-20 մ/վրկ արագությամբ, 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդեր ևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը հուլիսի 18-ին կնվազի 1-2 աստիճանով, 21-22-ին նույնքանով կբարձրանա: Քամին` հարավարևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ:
Երևանում հուլիսի 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Հուլիսի 18-20-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +33 աստիճան, հուլիսի 21-22-ին` +35 աստիճան:
Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն: