Անաստասիա Ստոցկայայի որդու հայրը նույնպես նման է Ֆիլիպ Կիրկորովին
LifestyleNews.am-ը գրում է.
Ռուսական լրատվամիջոցներում չի դադարում Ֆիլիպ Կիրկորովի և Անաստասիա Ստոցկայայի երեխաների հետ կապված սկանդալը:
Արդեն մի քանի ամիս է, ինչ լրագրողները տարակուսանքի մեջ են, թե ինչու Ստոցկայայի և Կիրկորովի որդիներն այդքան նման են իրար:
Վերջերս համացանցում հայտնվեց մի լուսանկար, որտեղ երգիչների որդիները պատկերված են կողք կողքի:

Մեկնաբանները հերթական անգամ հաստատեցին, որ երեխաները նման են մեկը մյուսին, ինչպես երկվորյակներ: Սա կրկին անգամ առաջացրեց մեծ քանակությամբ խոսակցություններ այն մասին, թե հենց Կիրկորովն է Անաստասիայի որդու հայրը:
Այդ մասին իրենց կարծիքներն են արդեն հայտնել ինչպեսԱնաստասիան, այնպես էլ Ֆիլիպը:
Ինչպես գրում է «Дни»-ն, լրագրողները ցնցված են Անաստասիա Ստոցկայայի ամուսնու լուսանկարներից: Նրանց կարծիքով, նա նման է Ֆիլիպ Կիրկորովին, ինչը լիովին բացահայտում է այն փաստը, թե իբր երգչուհու և փոփ թագավորի երեխաներն երկվորյակ են:

Բլոգերները նույնիսկ անվանել են Ստոցկայայի ամուսնուն Ֆիլիպի երիտասարդ կրկնօրինակ: Եվ իրոք, նա նույնպես ունի խեժի պես սև հոնքեր, մուգ մազեր, թուխ և արևահարված մաշկ: Ակնհայտ է, որ Անաստասիան նախընտրում է նույնատիպ տղամարդկանց:

Տղաների տարիքային տարբերությունը մեկ տարի է, այնպես որ նրանք չեն կարող երկվորյակ լինել: Վերջերս բոլորեց Մարտինի երեք տարին, իսկ Սաշան նշում է իր չորս տարեկանը հուլիսի 16-ին:
«Ամենակարևոր օրն է…Իմ երջանկությունն արդեն 4 տարեկան է: Շնորհակալ եմ, որ նա հենց ինձ է ընտրել…Տոնը սկսվում է», - Instagram-ում իր գրությունն է թողել երջանիկ մայրն ու ցուցադրել տարեդարձի լուսանկարը: