Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողության 8 դեպք
ОбществоՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 14 պատահարի հետևանքով 1 մարդ է զոհվել, 18-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հուլիսի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 19 դեպքից բացահայտվել է 18-ը: Բացահայտվել է գողության 8, խարդախության 4, ավազակային հարձակման և կողոպուտի 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 5, մարմնական վնասվածք հասցնելու և կողոպուտի 1-ական դեպք: