Տրակտորիստը հողի տակից զինամթերք է հայտնաբերել
ОбществоՀՀ ոստիկանության Տարոնի բաժնում` հուլիսի 15-ին, ժամը 08.40-ին, ահազանգ է ստացվել, որ տրակտորիստը հողային աշխատանքներ կատարելիս հողի տակից հայտնաբերել է գնդացրի ժապավենի նմանվող առարկա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, դեպքի վայր մեկնած ՀՀ ոստիկանության օպերատիվ խումբը Տարոն-4 թաղամասի նշված հատվածում հայտնաբերել է փամփուշտի ժապավենի նմանվող մետաղյա 24 առարկա: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: