Վերա Բրեժնևան խարդախության զոհ է դարձել
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Վերա Բրեժնևան դարձել է խարդախության զոհ. նրան չեն վճարել համերգների դիմաց:
Կարելի է ասել, որ Վերայի կյանքում դժբախտությունները շարունակվում են: Երգչուհին դեռ չէր հասցրել վերականգնվել հոր մահից հետո, երբ երգչուհու ներկայացուցիչը հայտնեց, որ Հեռավոր Արևելքում հրաժարվել են վճարել Վերայի ելույթների դիմաց:
Ինչպես պարզվում է ապրիլին տեղի ունեցած համերգի դիմաց երգչուհուն պետք է վճարեին մայիս ամսին, սակայն մինչ օրս չեն վճարել: Ինչի համար էլ երգչուհու ներկայացուցիչ Պավել Գոլուբը որոշել է դիմել ոստիկանություն: