Աստղիկ Սաֆարյանի ամենատպավորիչ հանգիստը Իբիցայում և աշխատանքային եռուզեռը
LifestyleEsem.am-ը գրում է.
ESem.am-ն այս անգամ զրուցել է երգչուհի Աստղիկ Սաֆարյանի հետ, ով այս օրերին հայրենիքում է և հանգիստը վայելելու փոխարեն ամբողջությամբ տրվել է աշխատանքին: ESem.am-ը պարզել է երգչուհու ամենատպավորիչ հանգիստը, որի մասին կարող ես իմանալ մեր բլից հարցազրույցից:

- Այս ամռանը որտե՞ղ և ո՞ւմ հետ եք մտադիր հանգստանալ:
- Քանի որ այժմ Հայաստանում եմ, ինքս ինձ նվիրել եմ աշխատանքին. կարելի է ասել, աշխատանքի մեջ եմ հանգստանում :) Օրեր են լինում՝ արթնանում եմ այն ցանկությամբ, որ կարելի է քաղաքից դուրս գնալ, հանգստանալ, սակայն աշխատանքն այնքան շատ է, որ չեմ կարողանում կազմակերպել: Այժմ մի շարք հեռուստատեսային նախագծերի եմ մասնակցում, որոնք կցուցադրվեն սեպտեմբերից, նոր երգեր եմ պատրաստում և մտածում եմ առաջիկա տեսահոլովակի մասին: Թեև, այս ամենից զատ, կարծում եմ, ամռան վերջին կմեկնեմ Իսպանիա, ծով կգնամ ու փոքր-ինչ կհանգստանամ:
Շարունակությունը` այստեղ: