Կառավարությունում քննարկվել են ավիացիայի ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր
ОбществоՎարչապետ Հովիկ Աբրահամյանի գխավորությամբ կառավարությունում այսօր` հուլիսի 17-ին, տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանի ավիացիայի ոլորտի խնդիրների վերաբերյալ, որին մասնակցել են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, Հանրային խորհրդի անդամները, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները և ոլորտի մասնագետները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են ՀՀ կառավարության կողմից «բաց երկնքի» քաղաքականության որդեգրումից հետո ՀՀ քաղավիացիայի ոլորտում ստեղծված իրավիճակը: Հանրային խորհրդի անդամները ներկայացրել են ոլորտի բարեփոխմանն ուղղված մի շարք առաջարկություններ, որոնք վերաբերել են Հայաստանի ավիացիոն շուկայի մրցակցության բարձրացմանը, օտարերկրյա ավիաընկերությունների ներգրավմանը, տեղական ավիափոխադրողների հիմնմանը, ավիացիոն ոլո րտի օրենսդրության բարելավմանը և այլն:
Կառավարության ղեկավարը, ամփոփելով մտքերի փոխանակումը, կարևորել է նման ձևաչափով քննարկումները՝ առկա խնդիրները վերհանելու և զարգացման ուղղությունները նախանշելու առումով: Ընդգծելով, որ ավիացիայի ոլորտը գտնվում է իր անմիջական ուշադրության կենտրոնում, վարչապետը կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել ոլորտի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր ողջամիտ առաջարկության և հանձնարարել պատասխանատուներին՝ աշխատանքային խմբի շրջանակում շարունակել քննարկումները: