Հիմնանորոգվում է Սեւան-Վարսեր միջհամայնքային նշանակության ճանապարհը
ОбществоՊետական բյուջեից տրամադրած 361 միլիոն դրամի հաշվին մեկնարկում են Սեւան-Վարսեր միջհամայնքային ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, հիմնանորոգվ ող ճանապարհի երկարությունը կազմում է 2,5 կիլոմետր:
Այն սկսվելու է Սեւանի կենտրոնական հրապարակից, ձգվում Կարմիր բանակի եւ Պռոշյան փողոցներով, որոնց երկարությունը կազմում է 1,1 կիլոմետր, ապա հատվում Վարսերի կենտրոնական ճանապարհին, որի հիմնանորոգումն ավարտվել է անցյալ տարի՝ դարձյալ ՀՀ պետբյուջեից տրամադրված միջոցներով: Ճանապարհի հիմնանորոգման ծրագրում է ընդգրկված նաեւ Վարսերից դեպի հյուսիս -արեւմուտք ձգվող ճանապարհահատվածը, որը միանում է Սեւան-Ծաղկունք գլխավոր ճանապարհին: Նույն ծրագրի շրջանակներում ասֆալտապատվելու է Վարսերի միջնակարգ դպրոց տանող ճանապարհը` 200 գծամետր երկարությամբ:»Իրականացվելու է եզրաքարերի եւ մայթերի տեղադրման, հիմքի եւ միաշերտ ասֆալտբետոնե շերտի կառուցման աշխատանքները, որոնց ավարտի ժամկետ է սահմանված մինչեւ այս տարվա դեկտեմբերի կեսերը»,-հավաստեց վարչության պետը:
Խոսրով Խլղաթյան