Հայրավանքի միջնակարգ դպրոցի հիմնարոգումը կավարտվի սեպտեմբերին
ОбществоԳեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի միջնակարգ դպրոցի հիմնանորոգումը, որը սկսվել եւ ընթանում է 2008 թվականից, ավարտին կհասցվի նոր ուսումնական տարվա սկզբին:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի վարիչ Արմեն Զոհրաբյանը, տարբեÖ € տարիներին պետական միջոցներից հատկացված ընդհանուր գումարը կազմել է 270 միլիոն դրամ, ինչի արդյունքում կառուցվել է 1 նոր մասնաշենք, հիմնանորոգվել են երկու մասնաշենքերը:
Այժմյան շինարարական աշխատանքներն ընդգրկում են ներքին հարդարման աշխատանքների մի մասը, տարածքի ասֆալտապատումը եւ ցանկապատումը, ինչից հետո Հայրավանքը կունենա նորանորոգ, արդի չափանիշներին համապատասխան դպրոցական շենք: Հայրավանքի միջնակարգ դպրոցն այժմ ունի 145 աշակերտ, որոնց քիչ մասն այստեղ ուսանելու են գալիս հարեւան Բերդկունք համայնքից:
Խոսրով Խլղաթյան