Բրիթնի Սփիրսի գնումների ցուցակը սկանդալ է առաջացրել նրա երկրպագուների շրջանում
LifestyleBlognews.am-ը գրում է.
Անդրդվելի ցանկություն է իմանալ աստղերի մասին ամեն ինչ և ավելին՝ կիսվել ինֆորմացիայով և գումար վաստակել։ Շատերի մոտ դա գրոտեսկային է. սկսում են հետապնդել, հետևել և անգամ ստուգել հայտնիների աղբամանները։ Նման մի երկրպագու էլ որոշել է «խուզարկել» Բրիթնի Սփիրսի առանձնատան աղբամանն ու այնտեղից գտել է երգչուհու գնումների ցուցակը։ Ճմրթված այդ թղթի մի քանի կտորները երիտասարդը համացանցում վաճառքի է հանել «Էքսկլյուզիվ... Գնումների ցուցակ, որը գրել է Բրիթնի Սփիրսը» մակագրությամբ։ Գտնվել են այնպիսի խենթեր, ովքեր թղթերից յուրաքանչյուրի համար վճարել են 60 դոլար։ Երգչուհուն քննադատողներ էլ եղան՝ նկատելով ցուցակում առկա տառասխալները։
Ցուցակը ներառում է պիցցա, մանանեխ, թխվածքաբլիթներ, գազավորված ըմպելիքներ։ Չնայած սրան՝ վերջին շրջանում երգչուհին հաճախ է խոսում իր առողջ ապրելակերպի ու տարատեսակ դիետաների մասին։




Դիտվել է 336 անգամ