Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի «Ժիզել»-ը
КультураԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Ա. Ադանի «Ժիզել» բալետային ներկայացումը: Ինչպես տեղեկացրին օպերային թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, երկու գործողությամբ բալետը հանրության դատին կհանձնվի հուլիսի 28-ին և 30-ին:
Ներկայացման մեջ տարբեր օրերին հանդես կգան Սոնա Առուստամյանը, Սյուզաննա Փիրումյանը, Ռուբեն Մուրադյանը, Սևակ Ավետիսյանը և այլք: Ներկայացումը վերականգնող բալետմայստերն է Վիլեն Գալստյանը: Բեմադրության ռեժիոսրը Կարեն Դուրգարյանն է:
«Ժիզել» բալետային ներկայացումը ստեղծել է Ադոլֆ Ադանը 1841 թվականին: