Կնոջը վրաերթի ենթարկած վարորդը տուժածին տեղափոխել է հիվանդանոց
Общество«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` հուլիսի 16-ին, ժամը 13.20-ին, Երևանի Հին Երևանցու փողոցի թիվ 57 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 79-ամյա կնոջը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վարորդը տուժածին իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: