Ավելի ակտիվ եղեք և եկեք միասին ավելի բարեկարգ դարձնենք Դավթաշենը. Ռուսլան Բաղդասարյանը՝ դավթաշենցիներին (լուսանկարներ)
БлогԴավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Երեկ ինձ դիմել էին Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամաս 49 նորակառույց շենքի բնակիչները՝ խնդրելով այցելել իրենց և տեղում քննարկել, թե շենքի բանուկ տարածքը ինչպես կարելի է խաղահրապարակի և կանաչ տարածքի վերածել:
Այսօր այցելեցի նրանց, քննարկեցինք հնարավորություններն ու անելիքները, մտքեր փոխանակեցինք։ Միանգամից ասեմ, որ ամեն ինչ կանենք, որպեսզի այդ հատվածը գեղեցիկ ու պիտանի բակի վերածվի:
Սակայն անկախ բուն խնդրից՝ ինձ ավելի շատ ուրախացնում է այն հանգամանքը, որ բնակիչը մտահոգ է նման հարցերում, նախաձեռնող է, վստահում է մեզ և բարձրաձայնում խնդիրների կամ առաջարկների մասին։
Սիրելի դավթաշենցիներ, համոզված եղեք, որ նման հարցերում ես և իմ աշխատակազմը ձեր կողքին ենք և անհրաժեշտության դեպքում ամեն օր կմասնակցենք նման հանդիպումների։ Այնպես որ, ավելի ակտիվ եղեք և եկեք միասին ավելի բարեկարգ դարձնենք Դավթաշենը։




