Երևանի Պուշկինի և Հին Երևանցու փողոցներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
ОбществоՃանապարհային երթևեկության բարելավման, ինչպես և հապաղումներից ու հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով, 2015 թվականի հուլիսի 20-ից Երևան քաղաքի Պուշկինի և Հին Երևանցու փողոցներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Պուշկինի փողոցի՝ Աբովյան և Հին Երևանցու փողոցների միջ և ընկած հատվածում երթևեկությունը կլինի երկկողմանի, իսկ Հին Երևանցու փողոցի երթևեկությունը Պուշկին և Տերյան փողոցների հատվածում կլինի միակողմանի՝ Պուշկինի փողոցից Տերյան փողոցի ուղղությամբ: