Քիմ Քարդաշյանն առանց դիմահարդարման՝ Vogue Spain-ի շապիկին
LifestyleՔիմ Քարդաշյանը նվաճում է նոր բարձունքներ: Ռեալիթի շոուի աստղը հայտնվել է Vogue Spain-ի շապիկին: Այդ մասին Twitter-ում է հայտնել հենց ինքը՝ Քիմը:
Քիմը բոլորովին առանց դիմահարդարման մասնակցել է իսպանական Vogue-ի համար ֆոտոշարքում: Թե երբ կտեսնենք այդ բոլոր լուսանկարները, հայտնի չէ, սակայն դատելով Twitter-ում թողած Քիմի գրությանը, դա տեղի կունենա շուտով:
Հայուհուն լուսանկարել է Թեո Վեները:
Մեր կողմից ավելացնենք, որ սա Քիմի արդեն չորրորդ նկարահանումներն են Vogue-ի համար:

Մինչ այդ հեռուստաաստղը հայտնվել է բրազիլական Vogue-ում:

Ավստրալական Vogue-ում

Եվ իհարկե, Քիմն ու Քանյեն ամերիկյան Vogue-ում:
- See more at: http://style.news.am/arm/news/23633/qim-qardashyann-aranc-dimahardarman-vogue-spain-i-shapikin.html#sthash.bcZ2IyZP.dpuf