Վերա Բրեժնևայի ընտանիքում կրկին դժբախտություն է տեղի ունեցել
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Հայտնի երգչուհի Վերա Բրեժնևան մի քանի օր առաջ հայրիկին հուղարկավորելուց հետո, այսօր արդեն ստիպված պայքարում է իր սիրելի տատիկի առողջության համար:
Երգչուհու տատիկը որդու թաղման արարողությունից հետո սրտի կաթված է ստացել և հիմա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նշվում է նաև, որ Վերայի հայրը տարիներ շարունակ տառապում էր շաքարային դիաբետով, որի արդյունքում բոլորովին վերջերս անդամահատել էին տղամարդու ոտքը:
Ցավալի է, բայց երգչուհու մայրիկի առողջությունը նույնպես բավարար չէ, քանի որ վերջինս ամուսնու վիճակով պայմանավորված ծանր ապրումների մեջ էր հայտնվել, ինչն էլ նրա մոտ սրտի կաթվածի պատճառ է դարձել: