Արտարժույթները թանկացել են, բացի ռուբլուց
ЭкономикаՀՀ կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` հուլիսի 18-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.35 դրամով` կազմելով 480.28 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.38 դրամով և կազմել 522.78 դրամ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը մնացել է նույնը` 8.45 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.55 դրամով և կազմել 750.58 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հուլիսի 18-ին կազմել է 17 հազար 671.09 դրամ, արծաթի գինը՝ 230.54 դրամ, պլատինի գինը՝ 15 հազար 518.57 դրամ: