Փոքրիկը խեղդվեց ցամաքում՝ լողալուց ժամեր հետո. ի՞նչն էր նրա առեղծվածային մահվան պատճառը
LifestyleBlognews.am-ը գրում է.
Միացյալ նահանգների բնակչուհի Կասանդրա Ջեքսոնի ընտանիքում տարօրինակ ու սկզբում անբացատրելի թվացող մի դեպք է տեղի ունեցել։ Նրա որդին խեղդվել է ցամաքում, լողալուց մի քանի րոպե հետո։ Սկզբում փոքրկն իրեն լավ է զգացել, սակայն հետո ուշաթափվել է, բժիշկներին էլ ուշքի բերել չի հաջողվել։ Հետագա ստուգումը ցույց է տվել, որ փոքրիկը խեղդվել է, լողավազանից նրա թոքերը լցված ջրի պատճառով։ Սա հազվադեպ երևույթ է և կրում է «հետաձգված շնչահեղձություն» անունն ու ախտանիշներն են՝ արագ շնչառություն, փորի փքում։ Եթե ժամանակին միջոցներ ձեռք առնեն, ապա հնարավոր է խուսափել շնչահեղձումից։

Փոքրիկի մայրը՝ Կասանդրա Ջեքսոնը, պատմում է, որ որդին ճանապարհին սկսել է գանգատվել փորացավից, թուլությունից, ասել է, որ քունն է տանում։ Որդու այս գանգատներից մայրը մտածել է, թե տղան ուղղակի լողալուց է հոգնել։ Տանն արդեն Կասանդրան իր գործերով է զբաղվել, երբ ժամեր անց որդուն հայտնաբերել է անշնչացած՝ փրփուրը բերանին։

Բժիշկ Դանիել Րաուխի խոսքով նման դեպք կարող է պատահել, երբ լողալուց հետո մարդու թոքերում մնա որոշակի չափի ջուր և գնալով թթվածնային քաղց է սկսվում, ինչի հետևանքով էլ դանդաղ է մահը։ Սովորաբար առավել հասուն օրգանիզմը հեշտ կարողանում է դիմադրել, սակայն երեխաների դեպքում ավելի դժվար է՝ հաշվի առնելով նրանց օրգանիզմի թուլությունը։

Դեպքը ցույց է տալիս, որ փոքրիկներին ուշադիր լինելը պետք է ոչ միայն լողավազանում, այլև լողալուց հետո, քանի որ բժշկի խոսքով հնարավոր է ժամանակին կանխարգելել դրա հետագա զարգացումը։