Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Դվինի փառատոնին համայնքում բացվեց Իրան-Հայաստան բարեկամության կենտրոն

Արարատի  մարզի Դվին համայնքում հուլիսի 18-ին անցկացվեց Դվինի օրվան նվիրված առաջին փառատոնը` Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի եւ Դվինի գյուղապետարանի համագործակցությամբ: Միջոցառմանն իրենց ներկայությամբ պատվել էին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամադ Ռեիսին, դ եսպանատան աշխատակիցներ, մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը, արտերկրից ժամանած հայրենակիցներ, հյուրեր, այլք: Փառատոնին բացման խոսքով հանդես եկավ գյուղապետ Արծրուն Աբրահամյանը, ով ներկաներին մաղթեց ուրախ եւ տոնական տրամադրություն: «Մենք նպատակ ունենք փառատոնը դարձնելու ամենամյա, որպեսզի այս տոնական օրը դվինցիները կարողանան համախմբվել, ուրախանալ»,- ասաց նա:

«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ այսօր գտնվելու Դվինում, մեր բարեկամությունն արդեն երկու տարվա վաղեմություն ունի: Այս ընթացքում բազմիցս ենք այցելել համայնք, մոտիկից ծանո թացել գյուղի առօրյային»,-ասաց դեսպանը՝ ավելացնելով, որ նմանատիպ փոխայցելությունների շնորհիվ տարեցները, նաեւ նոր սերունդն առավել մոտիկից է ծանոթանում միմյանց մշակույթին, լեզվին: Փառատոնի օրը չի ընտրվել պատահական. այն համընկել է պարսկական Էյդեֆեթ տոնի հետ, որը Ռամազան ամսի վերջին օրն է: «Յուրաքանչյուր ազգ հարատեւ է իր մշակույթով, եւ ուժեղ` իր կրոնով: Հայերը եւ պարսիկներն աշխարհի հնագույն ազգերից են: Պատմությունն ուսումնասիրած յուրաքանչյուր անհատ կփաստի, թե ինչ խոր արմատներ ունեն հայ-պարսկական հարաբերությունները»,-ասաց համայնք ի քահանա Տեր Երվանդը՝ ավելացնելով, որ այս օրը գյուղի համար մի կարեւոր օր է, որով եւ սկիզբ է դրվում հիշյալ հարաբերությունների նորովի սերտացմանը:

Հյուրերը շրջեցին մշակույթի տան հարակից պարտեզում, որտեղ եւ կազմակերպված էր փառատոնը, մասնակցեցին ցուցահանդես-վաճառքին, որտեղ ներկայացված էր գյուղացիների արտադրանքը, հայկական ասեղնագործությունների եւ տարազների նմուշներ, գեղանկարչություն, կավե աշխատանքներ, իրանական  սպասք, եւ այլն:Փառատոնի շրջանակներում բացվեց Իրան-Հայաստան բարեկամության կենտրոնը, որտեղ այս պահին դեռեւս կատարվում են վերջին հարդարման աշխատանքները: 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում կենտրոնի տնօրեն Գեւորգ Պողոսյանն ասաց, որ այն կսկսի գործել առաջիկա տասն օրերի ընթացքում: Այն հագեցած է շուրջ 100 կտոր գրականությամբ, որը տրամադրել է դեսպանատունը: «Այս կենտրոնի հետ կապված մեծ հույսեր ենք կապում: Այն նպատակ ունենք վերածելու հայ-իրանական մշակութային օջախի, որտեղ հայ երեխաները կուսումնասիրեն պարսկերեն լեզուն, կծանոթանան հարեւանների մշակույթին, հետագայում կբացվեն նաեւ այլ խմբակներ»,-ասաց կենտրոնի տնօրենը: Այն բացվել է համայնքի Մշակույթի տան մի հատվածում, որը վերանորոգվել է դեսպանության միջոցներով: Նախատեսված է, որ առաջիկայում կտեղադրվեն համակարգիչներ: Գյուղապետի ներկայացմամբ, հայ-իրանական կապերի հաստատման հիմքը  համայնքում դրվել է դեռեւս երկու տարի առաջ, երբ իրենց համագյուղացի Ժորժ Աբրահամյանը, ով աշխատում է դեսպանատանն, արեց նման առաջարկ: Այդ համագործակցության արդյունքում արդեն երկու տարի է գյուղի հանարակրթական դպրոցում բացված է պարսկերեն դասարան:  

Փառատոնին ելույթներով հանդես եկան մայրաքաղաքից եւ մարզի տարբեր տարածաշրջաններից ժամանած պարային եւ երաժշտական խմբեր, անհատ կատարողներ, աթլետներ: «Տերյան» մշակութային կենտրոնի անդամները ներկայացրեցին հայկական տարազի նմուշներ, որոնք կարելի է կրել նաեւ առօրյայում, ասեղնագործ աշխատանքներ, ինչպես նաեւ տարազի պատմությունը: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը բարձր գնահատեց ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի եւ Դվինի գյուղապետարանի համագործակցությունը, ավելացնելով, որ բանակցությունների փուլում է ԻԻՀ Իսպահանի նահանգապետի հետ հանդիպումը, որը կայանալուց հետո կունենան արդյունավետ համագործակցություն: Դվինում այսօր բնակվում է շուրջ 3200 բնակիչ: Մարզպետի ներկայացմամբ` գյուղն այսօր ունի միայն ճանապարհաշինական խնդիր: Մշակույթի կենտրոնը, դպրոցը եւ մանկապարտեզը եւս ունեն վերանորոգման կարիք, որոնք արդեն ընթացքի մեջ են: «Մարզում կան համայնքներ, որտեղ բերքն այս տարի սակավ էր: Սակայն, ընդհանուր առմամբ, գյուղատնտեսական մթերքների իրացումն այս տարի բարձր եմ գնահատում, այս պահին էլ կանոնակարգված ընթանում է մթերման գործընթացը»,-ասաց մարզի ղեկավարը: Նրա խոսքով՝ նախորդ տարի գյուղատնտեսական նշանակության հողերն ավելացել են 1472 հա-ով, իսկ այս տարի`1700 հա-ով:

 Լիլիթ Մաճկալյան

Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026