Նոր մանրամասներ Անի Երանյանի մասնակցությամբ ավտովթարից. պարզվել է տուժածների ինքնությունը. Shamshyan.com
Обществоtert.am-ը գրում է.
Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ Գեղարքունիքի մարզում դերասանուհի Անի Երանյանի մասնակցությամբ տեղի ունեցածավտովթարի հետևանքով հիվանդոցներ բուժօգնության դիմած 5 վիրավորի ինքնությունը, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Ըստ կայքի՝ պարզվել է, որ Hyundai մակնիշի 47 QV 777 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 24-ամյա Անի Երանյանը, ով բախվել էր դեպի Դիլիջան ընթացող Երևանի բնակիչ, 53-ամյա Գագիկ Պողոսյանի վարած Mersedez ML մակնիշի 98 ՍՍ 888 համարանիշի ավտոմեքենային:
Բուժօգնության են դիմել նաև Գ. Պողոսյանը, մեքենայում գտնվող նրա կինը` Մարինե Կարապետյանը, ինչպես նաև Ա. Երանյանի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 28-ամյա Հայկ Մխիթարյանը և 23-ամյա Իզաբելա Դանիելյանը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։