Բանգլադեշում բախվել են 2 ավտոբուսներ, կա 14 զոհ, ավելի քան 50 վիրավոր
Обществоtert.am-ը գրում է.
Բանգլադեշում տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով 14 մարդ է զոհվել, տուժել ավելի քան 50-ը, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Բանգլադեշի ազգային Bangla-TV հեռուստաընկերությունը:
Վթարը տեղի ունեցել երկրի հյուսիսում, երբ մառախուղի հետևանքով կամուրջներից մեկի վրա բախվել են երկու ավտոբուսներ:
Երկու վարորդները և 12 ուղևորները տեղում զոհվել են, ևս երկու մարդ զոհվել է հիվանդանոցի ճանապարհին:
Վնասվածքներ ստացած ավելի քան 50 ուղևորներից յոթի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: