Կիևում կենտրոնում անցկացվող ակցիային մասնակցում է երկու հազար մարդ
ОбществоԿիևի Կրեշչատիկ փողոցով հարյուրավոր մարդիկ երթով անցել են Կառավարության տան ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է «ՈՒՆԻԱՆ» գործակալությունը:
Հավաքվածները պահանջում են փոխել երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Շատերը եկել են «Ոչ հարկերի աճին», «Ուկրաինական իշխանությունն ուկրաինացիներին», «Որտեղ են վերափոխումները», «Մենք մահանում ենք քաղցից», «Բարձրացրեք կենսաթոշակը» և նմանատիպ այլ գրառումներով պաստառներով:
Ակցիայի մասնակիցներին ուղեկցում է մոտ 100 ոստիկան: