Երևանում և մարզերում խոտածածկ տարածքներ են այրվել
ОбществоՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 18-19-ը ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, մասնավորապես, Երևանի Հրազդանի կիրճում այրվել է 800 քմ խոտածածկ տարածք, Այգեգործների փողոցում` 800 քմ, Ծիծեռնակաբեդի խճուղում՝ 200 քմ, Նոր Նորքի 2-րդ զանգվածում` շատրվանների հետնամասում՝ 250 քմ, Այվազովսկու փողոցում` «Սիփան» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ 300 քմ, Հաղթանակի զբոսայգում՝ 2500 քմ, Նոր Խարբերդի ամառանոցների 4-րդ փողոցում՝ 500 քմ, Գ. Նժդեհի փողոցում` երկաթգծի մոտակայքում՝ 200 քմ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի տարածքում՝ 500 քմ, Սեբաստիա փողոցում՝ 5000 քմ, Սարալանջ թաղամասում՝ գերեզմանատան մոտ՝ 500 քմ, Հրազդանի կիրճում` «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում` 1 հա, Մալականների այգու մոտակայքում ՝ 500 քմ, Նուբարաշենի խճուղում՝ 700 քմ, Շոպրոնի փողոցի 4-րդ նրբանցքի վերջնամասում՝ 700 քմ, Աճառյան փողոցում՝ Ֆուտբոլի ակադեմիայի մոտակայքում՝ 1000 քմ, Ավան վարչական շրջանի գերեզմանատանը` հուշարձանի մոտակայքում՝ 100 քմ, Պ. Սևակի փողոցում՝ Զեյթունի շուկայի մոտ՝ 2000 քմ, Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/9 շենքի մոտ՝ 1000 քմ խոտածածկ տարածք:
Արարատի մարզի Հ-10 ավտոճանապարհի Վեդի-Ոսկետափ հատվածի 8-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում այրվել է 5000 քմ հնձած ցորենի արտ և 400 քմ խոտածածկույթ, Արարատի քաղաքային այգում՝ 200 քմ, Մասիս քաղաքի 3-րդ թաղամասում՝ 400 քմ եղեգնուտ, Այնթափ գյուղի Երևանյան խճուղում՝ 200 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցում` հին գերեզմանատանը՝ 400 քմ, Նոր Գյուղ գյուղի գերեզմանատան մոտ՝ 5000 քմ ցորենի արտ, Երևան-Սևան ավտոճանապարհին` Առինջ գյուղի մոտակայքում՝ 100 քմ, Մ-3 ավտոճանապարհի Էջմիածին-Աշտարակ հատվածի 2-րդ կմ-ի մոտակայքում՝ 4000 քմ խոտածածկ տարածք, Էջմիածին-Արմավ իր ավտոճանապարհի 2-րդ կմ-ի աջակողմյան հատվածում՝ 2 հա ցորենի հնձած արտ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: