Առեղծվածային վթար Կոտայքի մարզում, 4 ծառայողներ տեղափոխվել են հոսպիտալ. Shamshyan
ОбществоՀայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 17-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 17:00-ի սահմաններում Զառ գյուղի սկզբնամասում Երեւան քաղաքի Ավան Առինջ թաղամասի բնակիչ, 27-ամյա Մխիթար Մինասյանը իր վարած Ֆոլցվագեն մակնիշի 34 ՍA 446 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե արգելապատնեշին:
Վթարի հետեւանքով վարորդ Մ. Մինասյանն ու նրա ուղեւորներ, Երեւանի բնակիչներ, 26-ամյա Սարգիս Անուշյանը, 26-ամյա Վանուշ Խաչատրյանը եւ 32-ամյա Միքայել Միրաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ՀՀ ՊՆ «Մուրացան զինվորական հոսպիտալ»:
Կայքի տեղեկություններով, բոլոր վիրավորները ծառայում են խաղաղապահ զորամասում՝ որպես պայմանագրային ծառայողներ: