Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 2-3 աստիճանով
ОбществоՀանրապետության տարածքում հուլիսի 21-ին, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին շրջանների զգալի մասում, 23-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին` առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդ րոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ:
Երևանում հուլիսի 21-ին, 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Հուլիսի 21-23-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +34 աստիճան, հուլիսի 24-ին` +36, հուլիսի 25-ին` +37 աստիճան: