Սահմանադրական բարեփոխումների նախագծում տեղ են գտել նաև ընդդիմության առաջարկները. Հովհաննես Սահակյան
ОбществоՍահմանադրական բարեփոխումների նախագծի շատ դրույթներում տեղ են գտել ժամանակին ընդդիմության կողմից բարձրացված պահանջները: Այս մասին հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: «Քաղաքական ուժերը 2010թ. քաղաքական խորհրդակցություններ էին անցկացնում խորհրդարանական կառավարման ձևի, 100% համամասնական ընտրակարգի ստեղծման վերաբերյալ: Մենք էլ քննարկել և ուսումնասիրել ենք ու հասկացել ենք, որ այս պարագայում կարելի է անցնել խորհրդարանական կառավարման ձևի: Այն ենթադրում է կուսակցությունների, պատգամավորների և Ազգային ժողովի դերի բարձրացում, ինչպես նաև արտոնություն կտա ընդդիմությանը», -«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Հովհաննես Սահակյանը:
«Շատ կարևոր հանգամանք է, որ այս փաստաթուղթը վերջնական չէ, այն ենթակա է քննարկման և փոփոխության: Մեր հանրությունը կարող է ծանթանալ հրապարակված փաստաթղթին և արտահայտել սեփական կարծիքը: Նախկինում դժգոհություններ կային, որ հանրությունը տեղյակ չէ այս կամ այն փաստաթղթից և չի կարող քննարկումներ ծավալել, սակայն հիմա այդ անջրպետը վերացված է», - տեղեկացրեց Հովհաննես Սահակյանը:
Սահմանադրության բարեփոխման նախագիծը հնարավորություն կտա ավելացնել փոքր քաղաքական ուժերի իրավունքներն ու լիազորությունները: Ընտրությունների առաջին փուլում ընտրական շեմը հաղթահարած կուսակցությունները կպահպանեն իրենց տեղերը խորհրդարանում, իսկ երկրորդ փուլին կմասնակցեն ավելի շատ ձայն հավաքած երկու կուսակցությունները: Սահակյանի համոզմամբ` սահմանադրական բարեփոխումների փաթեթի մերժումը կարող է ժողովրդավարության և քաղաքական զարգացման առումով հետընթացի պատճառ դառնալ:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 15-ին հրապարակել է Սահմանադրության 1-7-րդգլուխների նախագծի նախնական տարբերակը՝ հանրային քննարկումների համար: Առաջարկվում է, որ Ազգային ժողովը կազմվիառնվազն 101 պատգամավորից, ԱԺ-ն ընտրվի համամասնական ընտրակարգով, որը պետք է երաշխավորի կայունխորհրդարանական մեծամասնության ձևավորումը: սահմանվում է, որ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցություններըև կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրիհիմնադրույթները: ԱԺ-ն ընտրվելու է 5 տարի ժամկետով: 5-րդ գլուխը, որը վերաբերում է Հանրապետության նախագահին նրալիազորություններին, նախատեսում է, որ նախագահը պետք է ընտրվի 7 տարի պաշտոնավարման ժամկետով։ Նույն անձընախագահ կարող է ընտրվել միայն 1 անգամ ի տարբերություն գործող Սահմանադրության, որի դեպքում սահմանափակումըվերաբերում է երկու անգամից ավելի անընդմեջ պաշտոնավարելուն։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է, որ հանրապետությաննախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ։