Հայաստանը կարևորում է բնապահպանական կայուն քաղաքականության իրականացումը
ОбществоՀայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի գրասենյակի նիստերի դահլիճում hուլիսի 20-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից ֆինանսավորվող Հայաստանում ԵՄ առաքելության «Կանաչ տնտեսություններ Արևելյան հարևանության տարածաշրջանում» ծրագրի համատեքստում «Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրո ւթյուն» ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի սեմինարը, որը կազմակերպել էր Կովկասի ռեգիոնալ էկոլոգիական կենտրոնը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ծրագրի գլխավոր նպատակն է Արևելյան գործընկերության երկրներում ներառյալ Հայաստանում, բարելավել թիրախային արդյունաբերական ոլորտների փոքր և միջին ձեռնարկատերերի բնապահպանական գործունեությունը և ռեսուրսների արդյունավետությունը` դրանով իսկ նպաստելով կայուն արդյունաբերական զարգացմանը և զբաղվածության ու եկամուտների մակարդակի բարձրացմանը` մասնավորապես գյուղատնտեսական և շինարարական նյութերի արտադրության ոլորտում:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է բնապահպանական կայուն քաղաքականության իրականացումը, հետևաբար ծրագիրը մեծ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկրում արդեն իսկ ստեղծվել են «Կանաչ տնտեսության» ձևավորման, այդ թվում ռեսուրսների արդյունավետ օգտագործման և մաքուր արտադրության նախադրյալներ:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության բնապահպանական ծրագրերի պատասխանատու Ջոն Բարքերն իր ողջույնի խոսքում բարձր է գնահատել ԵՄ-Հայաստան համագործակցությունը` հատկապես ընդգծելով ՀՀ կառավարության, ի դեմս Բնապահպանության նախարարության, ցուցաբերած նախաձեռնողականությունը բնապահպանական խնդիրների լուծման հարցերում:
Ելույթներով հանդես են եկել նաև ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Անահիտ Սիմոնյանը, «Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն» ծրագրի ազգային համակարգող Նունե Հարությունյանը:
Հանդիպման ժամանակ ներկայացվել է Ռեսուրսների արդյունավետության և մաքուր արտադրության հասկացությունը, գործիքները, կիրառման եղանակներն ու օրինակները, մեթոդաբանությունը, հաջողված օրինակները և ծրագրի հետագա գործողությունները: