Հայ դպրոցականները 14 մեդալ են նվաճել միջազգային օլիմպիադաներում
ОбществоՀայաստանի դպրոցականները հերթական հաջողություններն են արձանագրել միջազգային առարկայական օլիմպիադաներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, Դանիայի Օրհուս քաղաքում տեղի ունեցած «Կենսաբանություն» առարկայի միջազգային օլիմպիադայում մեր դպրոցականները նվաճել երեք մեդալ՝ 2 արծաթե, մեկ բրոնզե: Մեր թիմը ներկայացնող չորս դպրոցականներից երեքը դարձել են մեդալակիր՝ ապահովելով օլիմպիադայի լավագույն արդյունքներից մեկը: Կենսաբանության օլիմպիադային մասնակցել է 62 երկրի 239 մասնակից:
Մինչ այդ մեր դպրոցականների օլիմպիական թիմերը փայլել էին նաև մաթեմատիկայի և ֆիզիկայի միջազգային օլիմպիադաներում՝ համապատասխանաբար վաստակելով 6 մեդալ՝ մաթեմատիկայից (մեկ արծաթե և հինգ բրոնզե) և 5 մեդալ ֆիզիկայից (երկու արծաթե և երեք բրոնզե): Մաթեմատիկայի օլիմպիադային մասնակցել է 104 երկրի 577, իսկ ֆիզիկայի օլիմպիադային 83 երկրի 386 մասնակից:
Օլիմպիադաներին մասնակից մեր 15 դպրոցականներն արդեն նվաճել են 14 մեդալ: Թիմային արդյունքներով նշված երեք օլիմպիադաներում Հայաստանի դպրոցականները ցուցաբերել են լավագույն արդյունքները տարածաշրջանում: