Գագիկը՝ Գագիկին. Վաղարշապատում վեճի ժամանակ դանակի հարվածներ է հասցրել
ОбществоՀուլիսի 18-ին, ժամը 12.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 40-ամյա Գագիկ Հ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ օպերատիվ տվյալներն իրացնելիս ժամը 15.00-ին, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 45-ամյա Գագիկ Ա.-ին: Նա խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Վաղարշապատի Չարենցի թաղամասի վերջնամասում գտնվող դաշտերից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակով հարվածներ է հասցրել Գագիկ Հ.-ի որովայնին եւ ոտքին` պատճառելով վնասվածքները:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:
Կատարվում է հետաքննություն: