Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Արդարադատության ակադեմիան կզբաղվի քննիչների թեկնածուների մասնագիտական պատրաստմամբ

Հայաստանում շատ մեծ ուշադրություն է դարձվում Արդարադատության ակադեմիային: Դրա զարգացումը մտնում է իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարության ծրագրի մեջ: Ժամանակակից ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ցանկացած բարեփոխումների հաջողության հավանականությունը մեծանում է, եթե նրանում առկա է կրթական բաղադրիչը:

«Կրթության ոլորտում գնալով ավելի շատերկրներում են օգտագործվումհեռաուսուցման տեխնոլոգիաները, որոնքմի քանի առավելություններ ունեն.խնայվում է ուսուցման մասնակիցներիժամանակը, տարածության հետ կապվածխնդիրն է վերանում և նյութականառումով նույնպես որոշակի ռեսուրսներեն խնայվում: Մենք հեռաուսուցմանոլորտն ի սկզբանե համարել ենք մերակադեմիայի առաջնահերթություններից մեկը և, բարեբախտաբար, լավ մասնագետներ ունենք այդոլորտում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում` նշեց ՀՀ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր, իրավաբանականգիտությունների թեկնածու Ռուբեն Մելիքյանը:

Նա նկատեց, որ եվրոպական տարածաշրջանում շուտով ավարտին է հասցվում հեռաուսուցման նոր մեթոդաբանությունը(գործող մեթոդաբանությունում առկա են որոշակի թերություններ), որը վերաբերում է Մարդու իրավունքների հեռահար կարգով ուսուցման մեթոդաբանությանը: «Մեր աշխատակիցը հրավիրվել է այդ մեթոդաբանությունը մշակող յոթ հոգանոց խմբի մեջ և,ինչպես փաստում են Եվրախորհրդի մեր գործընկերները, խմբի ամենաակտիվ անդամներից մեկն է, ինչը խոսուն փաստ է»,-շեշտեց Մելիքյանը` հավելելով, որ վերը նշված հեռաուսուցման նոր մեթոդաբանության շնորհանդեսը հավանաբար տեղի է ունենալու ընթացիկ տարվա հոկտեմբերին:

Արդարադատության ակադեմիայում հունիսի 30-ին տեղի ունեցած միջոցառման ընթացքում տրվել է Եվրոպայի Խորհրդի HELP ծրագրի շրջանակում հեռաուսուցման եղանակով իրականացվող առաջին փորձնական դասընթացի մեկնարկը: Առաջին խմբում ընդգրկված է 11 մասնակից՝ դատավորներ, դատախազներ, դատավորի օգնականներ, քննիչներ: Դասընթացը նվիրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին: Հինգ շաբաթվա ընթացքում մասնակիցները պետք է առցանց յուրացնեն թեման և կատարեն առաջադրանքները: Ծրագրիպատասխանատուները բաց են առաջարկների համար, պատրաստ են հաշվի առնել այն բոլոր կարծիքները, որոնք կօգնենբարելավել դասընթացը:

Անդրադառնալով ՀՀ Արդարադատության ակադեմիայի հեռաուսուցման համակարգին`բանախոսն ընդգծեց, որ իրենց ռազմավարության հիմքում դրված է ոչ թե գիտելիքի փոխանցման մեխանիզմի, ինչպես շատ հաճախ դիտարկվում է հեռաուսուցումը, այլ հեռաուսուցման ձևաչափին համախատասխան մշակված որակյալ նյութերի առկայությունը: «Եթե դու ունեսորակյալ նյութեր, ապա դրանցից կկարողանաս ստանալ գիտելիքների փոխանցման ճիշտ որակ, ինչը թույլ կտահետագայում լրացու ցիչ ռեսուրսներ խնայել փոխանցման ծախսերի վրա»,-նշեց Ռուբեն Մելիքյանը`հավելելով, որ իրենք մաշկել են հեռաուսուցման փորձնական մեկ դասընթաց, որն արժանացել է իրենց գործընկերների հավանությանը: «Իհարկե,հեռաուսուցումը չի կարող ամբողջությամբ փոխարինել առկա ուսուցմանը, սակայն կարող է ապահովելգիտելիքների մոտ 50 տոկոսը»,-պարզաբանեց Մելիքյանը:

Մինչև Ակադեմիայի ձևավորումը դատական և դատախազական համակարգերի համար կադրերի պատրաստման և վերապատրաստման գործառույթները վերապահված էին համապատասխանաբար Դատական և Դատախազության դպրոցներին, սակայն մեկ միասնական կառույցի գործառնության գաղափարը համահունչ է ժամանակակից միջազգային զարգացումներին, որը իրացվում է Ֆրանսիայում, Իտալիայում, Սլովենիայում, Սլովակիայում, Լեհաստանում և այլ երկրներում:

«Արմենպրես»-ի այն հարցին, թե արդյոք դատական և դատախազության դպրոցների միավորումը Ակադեմիայի գործունեության ընթացքում ինչ խնդիրների է հանգեցրել, նա պատասխանեց հետևյալը. «Արդարադատության ակադեմիան բացի դատականև դատախազական դպրոցների գործառույթների իրականացումից 2015 թվականից իր վրա է վերցրել նաև քննիչներիթեկնածուների մասնագիտական պատրաստման և գործող քննիչների վերապատրաստման գործառույթները: Իսկինչ վերաբերում է խնդիրներին, ապա մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի առավելագույնի հասցնենքառավելությունները: Մենք երբեք չենք հանդիպել մի իրավիճակի, երբ դատավորները կամ դատախազներըհրապարակայնորեն դժգոհություն հայտնեին համատեղ դասընթաց իրականացնելու վերաբերյալ: Մենք չենքընտրում առանձնահատուկ դասընթացներ, այլ ընտրում ենք այնպիսինները, որ երկու թիրախային խմբերիմասնակցությունն արդյունավետ լինի. դատավորները լսում են դատախազների դիրքորոշումները և հակառակը,ինչը շատ լավ ուսումնական մեթոդ է: Բացի այդ մենք այժմ ակտիվորեն աշխատում ենք նաև փաստաբաններիդպրոցի հետ, որպեսզի որոշակի առումով ուսումնական գործընթացին ներգրավենք նաև փաստաբաններին»:

Իրավական համակարգին վերաբերող օրենսդրական փաթեթով, որն Ազգային ժողովն ընդունել էր 2013 թվակնի մայիսի 2-ին, ՀՀկառավարությունը որոշում ընդունեց ստեղծել Արդարադատության ակադեմիա: Կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 13-ի N 990-Ա որոշման համաձայն՝ Արդարադատության ակադեմիային է վերապահված դատակ ան և դատախազականհամակարգերը մասնագիտացված կադրերով ապահովելու գործառույթը:

Ակադեմիայի նպատակն է որակավորման ստուգման արդյունքներով դատավորների և դատախազների թեկնածուների ցուցակումընդգրկված անձանց մեջ դատավորի կամ դատախազի պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հմտությունների ձևավորումը,դատական ծառայողների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների և դատական կարգադրիչներիվերապատրաuտումը, մասնագիտական գիտելիքների ընդլայնումը, համատեղ կրթական ծրագրերի իրականացումը:

 

Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026