Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայաստանը պետք է զարգացնի ռազմավարական ապրանքների արտադրությունն ու արտահանումը ԵԱՏՄ. Աշոտ Թավադյան

Տնտեսագետ Աշոտ Թավադյանը դրական է գնահատում Հայաստանի տնտեսական ակտիվության 3.8 տոկոս աճը, սակայն ընդգծում է, որ երկրի տնտեսական զարգացման սցենարը որոշակի ճշգրտումների կարիք ունի: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` այս տարվա հունվար-հունիսին տնտեսական ակտիվությունը 3,8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:«Արմենպրես»-ի հետ զրույցում Աշոտ Թավադյանն ընդգծեց, որ ցանկալի կլիներ, որ տնտեսական ակտիվության աճը բնութագրվեր արտահանման աճով, որն էական ազդեցություն կունենար Համախառն ներքին արդյունքի աճի վրա: «Սա շատ կարևոր է հատկապես Հայաստանի նման փոքր երկրի համար, քանի որ նման երկրներում, որպեսզի տնտեսությունն ունենա էական աճ, ՀՆԱ-արտահանում հարաբերակցությունը պետք է լինի 30 տոկոս, մինչդեռ մեզ մոտ այդ ցուցանիշը 15 տոկոս է: Տնտեսական ակտիվության աճն, իհարկե, դրական է, այն կարող է ազդեցություն ունենալ Համախառն ներքին արդյունքի աճի վրա, սակայն էական աճ ունենալու համար հարկավոր է մեծացնել արտահանման ծավալները, ստեղծել աշխատատեղեր՝ տնտեսական ակտիվությունը Համախառն ներքին արդյունքի էական աճի հանգեցնելու համար»,- նշեց տնտեսագետը:

Հարցին, թե ինչո՞ւ են միջազգային կառույցները Հայաստանում այս տարվա տնտեսական աճի վերաբերյալ վատատեսական և միմյանց հակասող կանխատեսոումներ անում, երբ տարվա առաջին կիսամյակում երկրի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3.8 տոկոսով, տնտեսագետը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ միջազգային կառույցները նման գնահատականներ են տալիս, որովհետև ընդհանուր համաշխարհային տնտեսությունը գտնվում է անորոշ վիճակում: Նման իրավիճակներում նպատակահարմար է ունենալ միջակայքային կանխատեսումներ: Համաշխարհային բանկն այս տարի Հայաստանի համար կանխատեսում է 0 տոկոս աճ, Եվրոպական բանկն ընդհանրապես 1.5 տոկոս անկում է կանխատեսում, Եվրասիական բանկը՝ 1.5 տոկոս աճ, կառավարությունը՝ 1 տոկոս աճ, Կենտրոնական բանկը՝ մինչև 2 տոկոս աճ: Սա պայմանավորված է հենց համաշխարհաին տնտեսության անորոշ վիճակով»,- ընդգծեց Թավադյանը՝ հավելելով, որ այս տարի Հայաստանը կարող է ունենալ 1 տոկոս անկումից մինչև 1.5-2 տոկոս տնտեսական աճ՝ կախված համաշխարհային տնտեսության զարգացումներից:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ 2015 հունվար-հունիսին աճ է արձանագրվել շինարարության, ծառայությունների մատուցման, գյուղատնեսության ոլորտներում՝ Թավադյանն ընդգծեց, որ Հայաստանի տնտեսական զարգացման սցենարը որոշակի ճշգրտումների կարիք ունի: «Մեր տնտեսությունն արդեն 20 տարի զարգանում է հետևյալ սցենարով՝ մանրածախ առևտրի աճ, ծառայությունների աճ, շինարարության աճ: Իսկ արտահանման մեծ ծավալը բաժին է ընկնում գունավոր մետաղների հումքին: Մենք, օգտվելով նաև Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից, պետք է տվյալ սցենարի որոշակի ճշգրտումներ մտցնենք: Այսինքն՝ հարկավոր է արտահանման կտրուկ աճ գրանցել գյուղատնտեսական արտադրանքի խորը մշակման, գունավոր մետաղների հումքի մշակման և պատրաստի արտադրանքի արտահանման, նանոտեխնոլոգիաների ոլորտի զարգացման հաշվին: Նաև կարող ենք օգտվել այն հանգամանքից, որ Եվրասիական տնտեսական միության անդամ ենք՝ զարգացնելով մեր ռազմավարական ապրանքների արտադրությունը և միանալով Ռուսաստանի ծրագրերին, որպեսզի մեր արտահանման ծավալների էական աճ ունենանք: Եվ ամենակարևոր քայլերից մեկն էլ, իհարկե, կոռուպցիայի դեմ պայքարն է: Սա է այն մեխանիզմը, որը կարող է մեզ ճիշտ ճանապարհով տանել»,- ընդգծեց Թավադյանը:

Անդրադռնալով այն հանգամանքին, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին ցուցանիշներն ամբողջական չեն լինում՝ պայմանավորված ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ՝ տնտեսագետը կարծիք հայտնեց, որ այդ իրավիճակը մինչև տարվա վերջ կշտկվի: «Ընդհանրապես բոլոր միություններում էլ սկզբնական շրջանում նման խնդիրներ լինում են: Դրանք ավելի շատ տեխնիկական և կազմակերպչական խնդիրներ են, որոնք, կարծում եմ, մինչև տարվա վերջ կշտկվեն»,- եզրափակեց Աշոտ Թավադյանը:

2015 թվականի հունվար-հունիսին Հայաստանում անկում են գրանցել առևտրի շրջանառության, արտաքինառևտրաշրջանառության ոլորտները: Շինարարության ծավալը կրկին աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածիհամեմատ՝ 0,6 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը ևս աճ է գրանցել`1,5 տոկոսով: 2014թ. հունվար-հունիսիհամեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 3,3 տոկոսով, իսկ գյուղատնտեսությանհամախառն արտադրանքի ծավալը երկնիշ աճ է արձանգրել՝ 14,5 տոկոս: Առևտրի շրջանառությունը նվազել է 8,2 տոկոսով ևկազմել 973 մլրդ 735.2 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2,3 տոկոսով աճել է 2014թ. հունվար-հունիսիհամեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10,8 տոկոսով (178 հազար 391 դրամ): Արտաքինապրանքաշրջանառության ծավալները 2014 թ. հունվար-հունիսի համեմատ նվազել են 29,8 տոկոսով (1 միլիարդ 932.7 մլն ԱՄՆդոլար), ընդ որում` արտահանումը նվազել է 11,2 տոկոսով (624.8 մլն դոլար), իսկ ներմուծումը` 36,2 տոկոսով (1 միլիարդ 307.9մլն դոլար): Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով: 2015թ. հունվար-հունիսի արտաքին առևտրիցուցանիշներն ամբողջական չեն`պայմանավորված ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուց անիշների ոչ ամբողջականհավաքագրմամբ, և դրանք հետագայում ենթակա են ճշգրտման:

Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026