ՀՀ ՓՊ աշխատանքային խումբը մասնագիտական կարծիք կներկայացնի Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ
ОбществоՀայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ` ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ մասնագիտական կարծիք ներկայացնող Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի աշխատանքային խումբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ փաստաբանական պալատի մամուլի քարտուղար Հայկ Հակոբյանը:
«Աշխատանքային խումբը կազմավորվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալից (համակարգողից) և 12 գիտնական փաստաբաններից։ Հանձնաժողովի գործունեության նպատակն է օժանդակել ՀՀ կայացմանն ու զարգացմանը որպես իրավական և ժողովրդավարական պետություն, նպաստել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, աջակցել դատաիրավական բարեփոխումներին, աջակցել փաստաբանական ինստիտուտի զարգացմանը, փաստաբանի դերի հեղինակության բարձրացմանը:
ՀՀ ՓՊ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մասնագիտական հանձնաժողովի նպատակն է ՀՀ ՓՊ կարծիքների ու դիրքորոշման մշակումը և դրա ներկայացումը ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին և/ կամ Ազգային ժողովին ներկայացնելը»,-ասված է գրառման մեջ: